Տաթևի դարպասներ համալիր

«Տաթևի Դարպասներ»՝ նորարար մոտեցում զբոսաշրջության ոլորտում, ազգային երանգ և աշխարհի ամենաերկար ճոպանուղին դեպի վանք։

«Տաթևի Դարպասներ» համալիրը Ձեզ առաջարկում է՝

  • գնել տոմսն ու ՏաԹևեր ճոպանուղով թևածել Որոտանի կիրճով,
  • օգտվել աուդիոզբոսավարից՝ ծանոթանալու Տաթևի վանական համալիրի պատմությանը,
  • ճաշակել սյունյաց խոհանոցի ընտիր կերակուրներ Տաթևատուն ռեստորան-սրճարանում,
  • երկփող հեռադիտակով ըմբոշխնել բնության տեսարանները,
  • զգալ Որոտանի կիրճի աղբյուրների կենարար ազդեցությունը,
  • այցելել կիրճի լանջերին գտնվող հին գյուղերը,
  • մասնակցել հայկական ավանդական տոնակատարությունների,
  • ձեռք բերել ժողովրդական վարպետների ձեռագործ և բրենդային հուշանվերներ։

«ՏաԹևեր» նախագիծն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում։ Ճոպանուղին ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է «Տաթևի վերածնունդ» ծրագրի Տաթևի վանական համալիրի վերականգնման և  համայնքների զարգացման նախաձեռնություններին:

Տաթևի Դարպասներ

Իմացիր ամեն ինչ Տաթևի Դարպասներ -ի մասին հետևյալ բաժիններում։