Լքված Գյուղեր

Գեղատեսիլ Որոտանի կիրճի ստորին հատվածում և լանջերին ծվարել են անցյալ դարի կեսերին լքված գյուղեր:

 

Հին Շինուհայր

 

Գյուղի անվանումը՝ Շինուհայր («Շնհեր»), վկայում է այն մասին, որ այն Սյունիքի մարզի հնագույն գյուղերից է:Շինուհայրում պահպանվել է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պահպանվել են վկայություններն այն մասին, որ մի ժամանակ այստեղ եղել է 4-5-րդ դարի եկեղեցի, որը քանդվել է երկրաշարժի հետևանքով: Այստեղ է գտնվում նաև բազմաթիվ շիրիմներով գերեզմանոցը, որոնց շարքում առանձնանում է երեք մետրանոց խաչքարը (1261 թվական):

 

Հին Խոտ կամ Խուտիս

 

Հին Խոտ գյուղում պահպանվել է Մրգաձորի Խաչ եկեղեցին, որն ըստ ժողովրդական ավանդության, կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի գեղեցկուհի:

 

Երիցաթումբ

 

Երիցաթումբ գյուղը հայտնի է Սուրբ Մինասի եկեղեցով (1821 թվական), ջրվեժով և ավազանով, որը լցված էր հրաշագործ ջրով: Այն բուժում էր երեխաներին տարբեր հիվանդություններից, իսկ կանանց՝ անպտղությունից: Ամռանը եկեղեցին պատվում է խիտ բուսականությամբ, իսկ տանիքն ու պատերը ծածկում են մուգ կապույտ անմոռուկները:

 

Հին Հալիձոր

 

Х դարի սկբին գյուղը նվիրաբերվել է Տաթևի վանքին և մինչև XIX դարը հանդիսանում էր վանքի սեփականությունը: Հին Հալիձորը ևս մեկ ուրվական է՝ քանդված մատուռով և խորանով, 10-րդ դարի խաչքարերով և 1611 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցով: Այստեղ ժայռերն ու տները միմյանց շարունակությունն են: Հայաստանի լեռնային գյուղերին բնորոշ կառույցներ են, երբ մի տան տանիքը մեկ այլ տան բակն է հանդիսանում՝ ստեղծելով ձոր իջնող տների կասկադ:

Տեսարժան վայրեր

Իմացիր ամեն ինչ Տեսարժան վայրեր -ի մասին հետևյալ բաժիններում։