Տաթևի վանական համալիր

Տաթևի վանքը IX դարի պատմական հուշարձան է, հայ ճարտարապետության բացառիկ նմուշ, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը:

Վանքի վերականգնումը, վանական կյանքի վերածնունդը և վանքի կրթական նշանակության վերականգնումը «Տաթևի Վերածնունդ» նախագծի հիմնական նպատակներից է, որի մի մասն է կազմում նաև «ՏաԹևեր» ճոպանուղին:

Ձեր առջև կբացվեն՝

  • անառիկ ժայռերի վրա բարձրացող հզոր պարիսպները,
  • հնագույն ձիթհանը՝ աղացաքարերով,
  • ճոճվող գավազանը՝ բացառիկ միջնադարյան կառույց,
  • եվրոպացի վարպետների հնագույն որմնանկարները:

Տեսարժան վայրեր

Իմացիր ամեն ինչ Տեսարժան վայրեր -ի մասին հետևյալ բաժիններում։